ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Լուիս Արբըրն ասել է, որ նա խորապես անհանգստացած է շաբաթ օրը ցույցերի հետևանքով ութ զոհվածների և բազմաթիվ վիրավորների փաստերով Հայաստանի մայրաքաղաք Երևանում, ուր այժմ հայտարարված է արտակարգ իրավիճակ:
Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է շաբաթվա վերջին ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև Հայաստանում տեղի ունեցած կատաղի բախումների առիթով: Նա հույս ունի, որ այս իրադարձությունները, որոնց ընթացքում 8 մարդ է մահացել, մանրամասնորեն կհետաքննվեն:
2006թ. սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի 27-ը նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Այս առիթով հունվարի 30-ին և փետրվարի 6-ին ՄԱԿ ՀՏՎ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել էր ուսուցողական միջոցառում: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ էին այցելել ավագ դպրոցի 40 աշակերտներ իրենց ուսուցիչների հետ:
Այսօր Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը նշեց Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրը` ուղղված բնության արհավիրքների դեմ բոլորիս անպաշտպանվածության գործակցի կրճատմանը:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ