2014թ.-ի ապրիլի 26-ին մեկնարկեց «Ընտանիքի ընկեր» ծրագիրը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/ հայաստանյան գրասենյակը շնորհիվ ԱՄՆ - ի ֆինանսական աջակցության: Ծրագիրն իրականացնում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, և այն նպատակ ունի աջակցելու Սիրիայում հակամարտության պատճառով տեղահանված 45 ընտանիքների` անմիջական և ընկերական հարաբերություններ հաստատելով նրանց և տեղացի հայ ընտանիքների միջև։
Այսօր՝ Մտավոր սեփականության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ամփոփվեցին «Մտավոր սեփականության իրավունքները և կեղծ ապրանքների վտանգները» թեմայով ուսուցիչների վերապատրաստման և դպրոցականների շրջանում անցկացված մրցույթի արդյունքները։
ՅՈՒՆԵՍԿՕ–ի (ՄԱԿԳՄԿ) գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ուղերձը Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով «Բրուցելյոզի կառավարման ռազմավարություն և գործողությունների պլան» թեմայով:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խմբագրական հոդվածը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Առողջության համաշխարհային օրվա առթիվ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարելիցի առթիվ:
2014թ.-ի ապրիլի 7-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված Առողջության համաշխարհային օրվան, որը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին:
Խոսե Գրացիանո դա Սիլվայի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրենի խմբագրական հոդվածը:
Այսօր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով, որի նպատակն էր բարելավել վերջերս տարածված վնասատուների` լոլիկի և կարտոֆիլի ցեցերի դեմ համակցված պայքարի աշխատանքները:
Յուրաքանչյուր տարի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր այն տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին, ովքեր անցել են ստրկության տանջանքների միջով:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս նվիրված Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) 2013 թ. ամենամյա զեկույցի թողարկմանը: Ըստ զեկույցի արդյունքների՝ «Կանխարգելման վրա ծախսված յուրաքանչյուր դոլարը կարող է խնայել մինչև տասը դոլար»։
ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի (ՊԿԱ) ուսանողներն այսուհետ առավել շատ հնարավորություններ կունենան հարստացնելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին` շնորհիվ վերոհիշյալ համալսարանի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր ստորագրված Համագործակցության համաձայնագրի:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ