Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 15-16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ ներկայացրեցին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն էր «Իրավիճակը Սիրիայում»:
1996 թ. ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը իր 51/95 բանաձևով հրավիրեց ՄԱԿ-ի անդամ երկրներին նոյեմբերի 16-ը և՛ կրթական հաստատություններում, և՛ լայն հանրության մասնակցությամբ միջացառումներով նշել, որպես Հանդուրժողականության միջազգային օրը:
Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ /ՄԱԿ ՓԳՀ/ սկսում է հերթական «Սկսնակ գործարարների աջակցման» ծրագիրը փախստականների և սիրիահայերի համար:
Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել «Սիրիահայերի համար արևելահայերենի և ռուսերենի անվճար դասընթացներ» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել էր «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագրի Ավարտական աշխատաժողովը:
Այսօր «ՄԱԿ-ի օրվա» տոնակատարության շրջանակում ավելի քան 150 ուսանողներ, քաղաքացիական հասարակության երիտասարդ անդամներ, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստներ հյուրընկալվեցին ՄԱԿ-ի գրասենյակում` «Բաց դռների օր» միջոցառմանը մասնակցելու համար:
Այսօր, 2013թ. հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատաժողովի բացումը՝ «Նախածննդյան և հետծննդյան խնամքի որակի և ուղեգրման համակարգի բարելավում» թեմայով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր ռազմավարական գործընկերների՝ կառավարական պաշտոնյաների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների հետ միասին այսօր տոնում է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձը:
Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ - դիտեք տեսանյութը այստեղ:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետ համատեղ կազմակերպել էր ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Պարենի համաշխարհային օրվան:
Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց ցուցահանդես, որը նվիրված է ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին: Բացման հանդիսավոր արարողությանն ավելի քան 50 արվեստի գործեր ներկայացվեցին ՄԱԿ-ի գրասենյակ եկած հյուրերին:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենի՝ Խոսե Գրացիանո դա Սիլվայի ուղերձը նվիրված 2013թ Պարենի համաշխարհային օրվան:
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, ու լրագրողներն այսօր ավելին իմացան իսպաներեն լեզվի՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկի կարևոր դերի մասին «ՄԱԿ-ում իսպաներենի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ:
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի ուղերձը Աղետների նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները, պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ