ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր «Տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի անասնաբուժական ծառայություններին» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Մարդու ազդեցությունը կլիմայական համակարգի վրա պարզ է: Սա ակնհայտ է աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Այս եզրահանգմանն է եկել Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի (ԿՓՄՀ) նոր գնահատումը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հիշեցնում է լրագրողներին հայտարարված մրցույթի մասին՝ Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի լավագույն, յուրահատուկ, արհեստավարժ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:
Սեմինար-քննարկում՝ «Ֆերմերային Դաշտային Դպրոցները որպես պոտենցիալ մեթոդ խորհրդատուների, ԳԱՄԿ–երի գործակալների և հետազոտողների համար բարելավելու ֆերմերների կարողությունները կայուն արտադրություն կազմակերպելու համար» թեմայով:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող «Ժամկետանց թունաքիմիկատների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում՝ որպես նախկին Խորհրդային Միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է սեմինար-քննարկում:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշեց Խաղաղության միջազգային օրը՝ շեշտելով թե՛ ազգերի ու ժողովուրդների ներսում, թե՛ դրանց միջև խաղաղության գաղափարների ամրապնդման կարևորությունը:
Հայ հանրությունը հնարավորություն ունեցավ համալրել իր գիտելիքները ՄԱԿ-ի վերաբերյալ և ձեռք բերել ՄԱԿ-ին վերաբերող բազմաբնույթ նյութեր սեպտեմբերի 20-22-ը «Երկրներ մեկ հարկի տակ» խորագրով Երևանում անցկացված II միջազգային փառատոնի ժամանակ:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը նվիրված Խաղաղության միջազգային օրվան
Այսօր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը «Քաղաքացիական համագործակցության և զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ միասին մեկնարկեցին Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
ՄԱԿ-ի արդեն ընթացիկ Ընդհանուր վեհաժողովի նախագահ՝ Անտիգուա և Բարբուդայի դեսպան Ջոն Աշի հոդվածը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Ժողովրդավարության միջազգային օրվան
Կրթություն, առողջապահություն, ազնիվ ու արձագանքող կառավարություն և աշխատատեղեր. ամենագլխավոր առաջնահերթությունն է աշխարհի մարդկանց համար: ՄԱԿ-ը հրապարակել է նաև աշխարհի ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս, թե ինչ են ուզում մարդիկ յուրաքանչյուր երկրում:
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշեց Գրագիտության միջազգային օրը՝ շեշտելով գրագիտության կարևորությունը ժամանակակից աշխարհում և կոչ անելով ավելի շատ ջանք ներդնել երեխաներին, երիտասարդությանն ու մեծահասակներին կարդալու, գրելու և իրենց կյանքը վերափոխելու հնարավորություն տալու գործում`ընդգծելով գրագիտության համընդհանուր իրավունք լինելու փաստ
ՄԱԿ-ը նշում է առաջին Բարեգործության միջազգային օրը: Գլխավոր քարտուղարը ուղերձ է հղել այս առթիվ:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ