ՍԵՂՄԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

 

Ետ դեպի ՄԱԿ-ի մոդելի էջ

Նախնական հետազոտություններ կատարելուց հետո պատվիրակներն անցնում են պետության պաշտոնական դիրքորոշումը գրավոր ձևակերպելու փուլին: Սա մեկ-երկու էջանոց փաստաթուղթ է, որում հակիրճ ներկայացվում է տվյալ երկրի արտաքին քաղաքականությունը քննարկվելիք հարցերի շուրջ: Սովորաբար ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովների կազմակերպիչները պահանջում են, որ յուրաքանչյուր երկրի պատվիրակություն նախօրոք ուղարկի իր երկրի սեղմագիրը: Սա արվում է այն նպատակով, որ երաշխավորվի յուրաքանչյուր ներկայացուցչի պատրաստականությունը:

Սեղմագրում նախ նշվում են կոմիտեն, երկիրը, քննարկվելիք հարցերը և պատվիրակի անունը: Այնուհետև սեղմագրի հիմնական մասը բովանդակում է խնդրի նախապատմությունը և ներկայացվելիք երկրի հետ դրա առնչությունը. պետք է հղում կատարել համապատասխան փաստաթղթերին, բանաձևերին, հռչակագրերին կամ դաշնագրերին, խնդրի լուծման վերաբերյալ տվյալ երկրի քաղաքականությունը և քաղաքական ուղու մեկնաբանությունը; կարելի է օգտվել նախագահական ելույթներից, ՄԱԿ-ում այդ երկրի դեսպանի ելույթներից, առաջարկությունները ակնկալվող նպատակներին հասնելու վերաբերյալ: Առաջարկներն արդեն իսկ հիմք են հետագայում պատրաստվելիք բանաձևերի հոդվածների համար: Այս ամենն ամփոփվում է վերջաբանով:

Սեղմագիր նախապատրաստելը լավագույն միջոց է ուսումնասիրությունների միջոցով ձեռք բերված տեղեկությունները համակարգելու և հետազոտության ընթացքում բաց թողնված բնագավառները հայտնաբերելու համար: Բուն քննարկումների ընթացքում սեղմագրերը լինում են անչափ օգտակար և նույնիսկ կարող են օգտագործվել բացման խոսքում:

Սեղմագրերն ունեն հստակ ձև, որը ներկայացվում է խորհրդաժողովի կազմակերպիչների կողմից: Սեղմագրի նմուշը կցված է ԱՅՍՏԵՂ:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ