ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

- Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ինտերնետային կայքը Հայաստանում նախատեսված է հնարավորություն տալու հասարակությանը տեղեկանալ ՄԱԿ-ի նպատակների, գործունեության և նվաճումների մասին: Այստեղ ներկայացված ինֆորմացիան միայն տեղեկատվական նպատակ է հետապնդում:

- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը թույլատրում է օգտվողներին այցելել կայք` օգտվողների անձնական և ոչ առևտրային օգտագործման համար տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր ձեռք բերելու և պատճենահանելու նպատակով` առանց դրանք վերավաճառելու ու վերաբաշխելու, կամ ածանցյալ աշխատանքներ կազմելու կամ ստեղծելու որևէ իրավունքի:

- Այս ինտերնետային կայքը պարունակում է հղումներ և ծանոթագրություններ` կցված այլ ինտերնետային կայքերի: Կցված կայքերը Հայաստանում ՄԱԿ-ի իրավասության տակ չեն, ուստի և այն պատասխանատու չէ ցանկացած այլ կայքի կամ հղման բովանդակության համար: Միավորված ազգերի կազմակերպությունը Հայաստանում ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում այս կայքերի բովանդակության համար և դրանց ներառումը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում չի նշանակում, որ դրանք հաստատված են ՄԱԿ-ի կողմից:

- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը չի երաշխավորում կամ ներկայացնում ինտերնետային կայքում տրամադրված ցանկացած նյութի ճշգրտությունը կամ ամբողջականությունը: Այն ժամանակ առ ժամանակ հավելում, փոփոխում, բարեփոխում կամ թարմացնում է իր կայքում տեղեկայված նյութերն առանց զգուշացման: Ոչ մի պարագայում այն պատասխանատու չէ կորստի, վնասի, պատասխանատվության կամ նյութական ծախսի համար, որն այս կայքի օգտագործման արդյունք է ներկայացվում` ներառյալ որևէ վրիպման, սխալի, բացթողման, ընդհատման կամ հապաղման փաստի առանց սահմանափակումների:

- Չնայած Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը չի կարող երաշխավորել սխալների առկայությունը, այն համապատասխան սխալների մատնանշման դեպքում ուղղում է դրանք:

- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բացառիկ իրավունք է վերապահում իրեն իր գործողությունների շրջանակներում որևէ պատճառով վերափոխել, սահմանափակել կամ ընդհատել կայքի գործունեությունը կամ ցանկացած նյութի առկայությունը: Այս դեպքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պատասխանատվություն չի կրում օգտվող այցելուի նկատմամբ:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ