ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ՄԱԿ-ի Զարգացման աջակցության երկրորդ ծրագիրն (ՄԱԿԶԱԾ) արտացոլում է ՄԱԿ-ի համակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության ծրագիրը և սահմանում երկրում զարգացման ծրագրերի շրջանակը: Վերջինիս նպատակն է ստեղծել մեկ ընդհանուր շրջանակ երկրում գործող ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների համար:
ՄԱԿԶԱԾ-ը սահմանում է այն ոլորտները, որտեղ ՄԱԿ-ի հավաքական և ինտեգրված միջամտությունները կբերեն էական և ռազմավարական ներդրումների` ուղղված երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, կառավարման և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը: ՄԱԿԶԱԾ-ի արդյունքները ներկայացնում են զարգացման համագործակցությանն ուղղված ռազմավարական ոլորտները: Դրանք են`
- Արդյունք 1. Սոցիալ-տնտեսական տարեբերությունները նվազեցնելու և խոցելի խմբերին ավելի մեծ տնտեսքական հնարավորություններ ընձեռելու միջոցով խթանվում է ներառական և կայուն աճը:
- Արդյունք 2. Ամրապնդվում է ծողովրդավար կառավարումը` հաշվետվողականությունը բարելավելու, կառուցակարգերի և կարողությունների զարգացումը խթանելու և հանրության մասնակցությունն ընդլայնելու ճանապարհով:
- Արդյունք 3. Բարելավվում են սոցիալական ծառայությունների հասանելիությունը և որակը, հատկապես բնակչության խոցելի խմբերի համար:
- Արդյունք 4. Շրջակա միջավայրերի և աղետների ռիսկերի կրճատումը ներառվում էզարգացման ազգային և տեղական հայեցակրգերի և ծրագրերի մեջ:
ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագիրն հիմնվում է հետևյալ հիմնական առաջնահերթությունների վրա`
- համախմբել ուժերը հասնելու ՀԶՆ-ներին,
- արագ արձագանքել ճգնաժամին, մասնավորապես սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի ստեղծման ոլորտներում,
- բարելավել առողջապահության որակը և մատչելիությունը, կրթությունը և այլ սոցիալական ծառայությունները,
- աջակցել իրականացվող բարեփոխումների օրակարգին և ԵՄ չափանիշների կիրառմանն իշխանության երեք ճյուղերում,
- նպաստել էներգիայի արդյունավետությանը, ապահովել ցածր ածխածնային զարգացման ուղի և ամրապնդել աղետների ռիսկի նվազեցման կարողությունների հզորացումը,
- ընդլայնել քաղաքացիների մասնակցությունը և խթանել վստահության մթնոլորտի ձևավորումը, հանդուրժողականությունը և սոցիալական ներգրավվածությունը:
ՄԱԿԶԱԾ Հայաստան` 2010-2015 (pdf) Հավելված 1 (pdf) Հավելված 2 (pdf) Հավելված 3 (pdf)
ՄԱԿԶԱԾ Հայաստան` 2005-2009` հավելվածներով (pdf)