![]() |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր |
Մանդատը
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն` ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպություն է կոչված աջակցելու փոփոխություններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբյուրներին` մարդկանց կյանքը բարելավելու նպատակով:ՄԱԶԾ-ն գործում է 177 երկրներում` տվյալ երկրների գլոբալ և ազգային զարգացման մարտահրավերներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղված: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապավինում են ՄԱԶԾ-ի աշխատակիցների և բազմաթիվ գործընկերների աջակցությանը: ՄԱԶԾ-ն երկարամյա գործունեության և հաստատուն ձեռքբերումների փորձ ունի Հայաստանում և աջակցում է ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` մինչև 2015 թ. հասնելու ազգային զարգացման առաջնայնություններին և Հազարամյակի զարգացման նպատակներին:
ՄԱԶԾ-ն Հայաստանում
ՄԱԶԾ-ն հաստատվել է Հայաստանում 1993 թ. և իրեն դրսևորել է որպես ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կողմերի ռազմավարական և կարևոր գործընկեր` աջակցելով նրանց` առաջանցիկ մարդկային զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ջանքերին:
ՄԱԶԾ-ն Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր մոտ 65.4 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել, որը ներառում է ինչպես ՄԱԶԾ-ի, այնպես Էլ կառավարության և դոնորների միջոցները: 2004-2012 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումը կազմել է 2,6 միլիոն ԱՄՆ դոլար:
ՄԱԶԾ 2010-2015 թթ. ծրագիրը լիովին համահունչ է ազգային առաջնայնություններին և զարգացման կարիքներին և կարևորում է ազգային կարողությունների հետագա զարգացումը` ուշադրության կենտրոնում պահելով էկոլոգիապես կայուն տեղական և մարզային զարգացումը և խթանելով ժողովրդավարությունն ու արդյունավետ կառավարումը: Ծրագիրն ունի գործունեության չորս գերակա ոլորտ`
Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը` աճող գործազրկության, նվազող դրամական փոխանցումների և վերադարձող տնտեսական միգրանտների հոսքի պայմաններում` ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի գործունեության կիզակետում է պահում աղքատության հաղթահարման նախաձեռնությունների խթանումն ու սոցիալական ծառայություների հասանելիության ապահովումը: Պայքարը աղքատության և գործազրկության դեմ, ապակենտրոնացման օժանդակումը և խոցելի խմբերի համար հիմնական սոցիալական ծառայությունների հավասար հասանելիության ապահովումը ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ուղղության գործունեության հիմնական մասն են կազմում:
Մասնավորապես, համայնքային զարգացման ծրագրի միջոցով ՄԱԶԾ-ն նպաստում է համայնքային մասնակցային պլանավորմանը և ենթակառուցվածքային և եկամուտ ստեղծող ծրագրերի իրականացմանը:Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումը, և աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին մարզային մակարդակում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի գործունեության մեկ այլ առաջնային բնագավառ է:
Ժողովրդավարական կառավարման ոլորտում ՄԱԶԾ-ի աջակցությունը կենտրոնացած է հետևյալ ուղղություններով` ա) ինչպես կենտրոնական, այնպես էլ ապակենտրոնական մակարդակներով ենթակառուցվածքների և մեխանիզմների բարելավումը ապահովում է մարդու իրավունքների աստիճանական իրագործումը,
բ) համայնքները և բնակիչները ձեռք են բերում իրենց իրավունքները պաշտպանելու և որոշումների կայացման գործընթացին մասնակցելու կարողություն:
Մասնավորապես, վերոնշյալ ոլորտներում ՄԱԶԾ-ն նպաստում է.
ԵՄ-ի խորհրդատվական խմբի աշխատանքներին Հայաստանում, որն օժանդանում է բարեփոխումների օրակարգի իրականացմանը և միջազգային պարտավորությունների կատարմանը; հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը Հայաստանում` աջակցելով կանանց մասնակցությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում; օժանդակում է երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի ստեղծմանը; և նպաստում է կարգավորիչ գիլյոտին ծրագրի իրագործմանը Հայաստանում` նպաստելով ծրագրի մասին տեղեկատվության ապահովմանը և գենդերային բաղադրիչի ներդրմանը գործընթացում:
Շրջակա միջավայրի կառավարման ուղղության ուշադրության կենտրոնում ßրջակա միջավայրի վրա բացասական ներգործության և բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործման հետևանքով առաջացած զարգացման խոչընդոտների վերացումն է, ինչպես նաև համապարփակ զարգացման խթանումը՝ տնտեսության առանձին ճյուղերի ծրագրերում բնապահպանական հիմնախնդիրների ներգրավման միջոցով:
Համայնքային մակարդակով ծրագրեր են իրականացվում բնական ռեսուրսների կայուն օգտագործման և դեգրադացված էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում <<ցածր ածխածնային>> զարգացման ռազմավարությունների խթանման գործըÝթացը, ներառյալ էներգաարդյունավետ համակարգերի ներդñումը, կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացիոն ծրագրերը, մաքուր արտադրությանÁ միտված գործողությոõնները և այլն: ՄԱԶԾ-ն իր մշտական ներդրումն ունի ազգային հաստատությունների կարողությունների հզորացման գործընթացում` ապահովելով շրջակա միջավայրի անվտանգությունը և սոցիալական ու քաղաքական կայունությունը: Առանձին տեղ է զբաղեցնում նաև աղետների ռիëկերի նվազեցման և աղետների կառավարման ամբողջական համակարգի ձևավորմանն ուղղված աջակցությունը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացմանը և Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ազգային ռազմավարության մշակմանը:
Սահմանների համալիր կառավարման նպաակն է հայ-վրացական պետական սահմանի անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որն ուղղված կլինի միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի հեշտացմանը: Այս ոլորտի նպատակն է նաև սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը, սահմանների կառավարման ոլորտի աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
ՀԱՍՑԵ`
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 60) 53 00 00
Ֆաքս. (374 10) 54 38 11
Էլ. փոստ` registry.am@undp.org
URL: http://www.undp.am
http://www.un.am
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ