ՄԱԿ ՀՏՎ Երևան

 

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն

Մանդատը

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ/ՀՏՎ) ՄԱԿ-ի հանրային խոսնակն է ինչպես նաև տեղեկատվության հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի համակարգի մասին: Օգտագործելով տպագիր, էլեկտրոնային ու այլ նոր հաղորդակցության միջոցներ` այն խթանում է գլոբալ իրազեկություն և առավել ճանաչողություն ՄԱԿ-ի աշխատանքի մասին: Այն ստեղծվել է 1946 թվականին:

Ներկայիս, կան 63 տեղեկատվական կենտրոններ, ծառայություններ և գրասենյակներ, որոնք մաս են կազմում Հանրային տեղեկատվության վարչությանը: Վերջիններս էական դեր ունեն Կազմակերպության` աշխարհի ժողովուրդներին հասանելի դառնալու գործում և մատուցելու նրանց Միավորված ազգերի կազմակերպության պատմությունը իրենց իսկ լեզուներով:

Թարգմանելով տեղեկատվական նյութերը տեղական լեզուների, ընդգրկելով որոշում կայացնողների և կազմակերպելով միջոցառումներ շեշտադրելու հիշարժան օրերի ու դեպքերի հարցերը, առաջնորդելով ու խորհրդատվություն տալով ՄԱԿ-ի տեղական թիմին կատարելու իրենց հաղորդակցական ռազմավարությունները, ՀՏՎ գրասենյակների, ծառայությունների ու կենտրոնների ցանցը այն հիմնական գործիքներն են, որոնց միջոցով ՄԱԿ-ը հրամցնում է իր պատմությունը:

ՄԱԿ ՀՏՎ-ն Հայաստանում

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը (ՄԱԿ/ՀՏՎ) ստեղծվել է 1992 թ., և այն ՄԱԿ-ի աշխարհասփյուռ 63 կենտրոններից, ծառայություններից ու գրասենյակներից մեկն է:

Բացի իր գլոբալ մանդատից ՀՏՎ Հայաստանը ՄԱԿ-ի զարգացման աջակցման ծրագրին համահունչ՝ օգնում է ՄԱԿ-ի տեղական թիմին առաջ տանելու իր աշխատանքը` ղեկավարելով ՄԱԿ-ի տեղական թիմի հաղորդակցական ռազմավարության իրագործումը: Վերջինս օժանդակում է երկրին հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին, ներգրավում հանրությանը ՄԱԿ-ի ամենաէական արժեքների շուրջ երկխոսության մեջ՝ այդ թվում մարդու իրավունքների չափանիշների վերաբերյալ, կազմակերպում տոնակատարություններ նվիրված ՄԱԿ-ի հիշարժան օրերին, պատրաստում թեմատիկ ցուցահանդեսներ և խթանում է լրագրողների հետաքրքրությունը ՄԱԿ-ի միջոցառումների նկատմամբ:

ՀՏՎ-ն հաղորդակցության ու հանրային տեղեկատվության միջոցառումների վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն է տալիս ՄԱԿ-ի գործակալություններին, հիմնադրամներին ու ծրագրերին: Այն ղեկավարում է ՄԱԿ-ի հաղորդակցության աշխատախումբը, որն էլ ջանում է ավելացնել Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ հանրության գիտելիքը, աջակցությունն ու ներգրավվածությունը:

ՄԱԿ ՀՏՎ-ն սերտ համակարգված աշխատանք է տանում իր  տեղական գործընկերների հետ, համագործակցում ազգային ու մարզային իշխանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, զանգվածային լրատվամիջոցների և ուսումնական հաստատությունների հետ, երկրով մեկ կառուցում ռազմավարական գործընկերություններ ՄԱԿ-ի հիմնարար ուղերձները հայ ժողովրդին հասանելու դարձնելու նպատակով:

Լայն հանրությանը առավել մատչելի դառնալու նպատակով ՄԱԿ/ՀՏՎ-ն պատրաստել է ավելի քան 150 թարգմանական ու հայերեն հրատարակություններ ու մուլտի մեդիա նյութեր, բաժանում դրանք բոլոր հետաքրքրված անձանց՝ ներառյալ զանազան միջոցառումների մասնակիցներին, պետական ու ոչ-կառավարական կազմակերպություններին, գրադարաններին ու ուսումնական հաստատություններին:

ՄԱԿ/ՀՏՎ աշխատակիցները ՄԱԿ-ի այլ հաստատությունների գործընկերների հետ կանոնավոր բաց դասեր ու բանավեճեր են անցկացնում դպրոցականների և ուսանողների համար` Երևանում ու մարզերում: Գրասենյակը հետևում է երևանյան ԲՈՒՀ-երում և այլ մարզային հաստատություններում  տեղակայված ՄԱԿ-ի անկյունների աշխատանքին: Այս անկյունները ծառայում են, որպես ՄԱԿ-ի մասին տեղեկատվության առաջնային աղբյուր, ինչպես նաև ՄԱԿ-ի արժեքների ու աշխատանքի նկատմամբ երիտասարդական ակտիվությունը խթանելու վայր:

ՄԱԿ ՀՏՎ-ն պատասխանատու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի երկլեզու կայքէջի (www.un.am), իսկ սոցիալական ցանցերի միջոցով հանրության հետ մշտապես երկխոսության մեջ է: Արտաքին գործերի նախարարության, ԲՈՒՀ-երի, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ու այլ գործընկերների հետ ՀՏՎ-ն կազմակերպում է ՄԱԿ-ի մոդել դերախաղ-խորհրդաժողովներ, որտեղ երիտասարդները նմանակում են ՄԱԿ-ի տարբեր մարմինների աշխատանքը:

ՀՏՎ երևանյան գրասենյակը աջակցում է նաև Երևանի պետական համալսարանում ու Ազգային գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանների աշխատանքին: Գրասենյակը պարբերաբար նվիրում է նրանց թարմ գրականություն, ինչպես նաև օգնում աշխատակիցների վերապատրաստմանը: Ազգային գրադարանի Շրջիկ գրադարան-ավտոբուսի հետ ՀՏՎ-ն այցելում է հանրապետության տարբեր մարզեր բաշխելով գրականություն հանրապետության գրադարաններին  ու ուսումնական հաստատություններին:

ՀԱՍՑԵ`

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության
վարչության երևանյան գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 60) 53 00 00 + 225
Ֆաքս` (374 10) 56 14 06
Էլ. փոստ` uno.yerevan@unic.org
URL: http://unic.un.org
http://www.un.am

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ