|
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ |
Մանդատը
ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, միջազգային զարգացման գործակալություն է, որի առաքելությունն այնպիսի աշխարհի կառուցումն է, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդու ներուժ՝ իրացված:
ՄԱԲՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օժանդակ մարմին է։ Այն իր աշխատանքները մեկնարկել է 1969 թ.-ին: Ներկայում, Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանից և 129 գրասենյակ ներառող համաշխարհային ցանցից, ՄԱԲՀ-ն աջակցում է 155 երկրի, տարածքի ու շրջանի զարգացման առաջնահերթություններին: ՄԱԲՀ-ն հանդիսանում է զարգացող երկրներին բնակչության հարցերով ցուցաբերվող օգնության աշխարհի ամենախոշոր բազմակողմ աղբյուրը: Դոնոր երկրներից զարգացող երկրներին այդ նպատակով հատկացվող ամբողջ օգնության մոտ մեկ քառորդը տեղ է հասցվում ՄԱԲՀ-ի միջոցով: ՄԱԲՀ-ն նաև տվյալների հավաքագրման և բնակչության վերլուծության գծով առաջատար գործակալություն է:
Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄՀ) (Կահիրե, 1994 թ.) շրջանակներում 179 երկրների կառավարությունների կողմից ընդունված «Գործողությունների ծրագիրը», ԲԶՄՀ վերանայման արդյունքում ավելացված կետերի հետ միասին, օգնում են գնահատել ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 երկրների համաձայնությանն արժանացած Հազարամյակի զարգացման ութ նպատակների իրագործումը: ՄԱԲՀ-ն ուղղակիորեն առնչվում է Հազարամյակի զարգացման հինգ նպատակների` հատկապես նպատակ 5-ի (մայրական առողջության բարելավում) և նպատակ 3-ի (օժանդակություն գենդերային հավասարությանը և կանանց լիազորությունների ընդլայնում) իրականացմանը` միևնույն ժամանակ անուղղակիորեն աջակցելով երկրներին բոլոր ութ նպատակներին հասնելու գործում: Զարգացման այս երկու միմյանց ամրացնող հենակետերն են ուղղորդում ՄԱԲՀ-ին` մարդկանց կյանքը բարելավելու, վերարտադրողական առողջությանն ու իրավունքներին սատար կանգնելու և գենդերային հավասարությունը տարածելու գործում:
ՄԱԲՀ նպատակները՝ հասնել սեռական և վերարտադրողական առողջության (այդ թվում` ընտանիքի պլանավորման) համընդհանուր հասանելիության, առաջ մղել վերարտադրողական իրավունքները, կրճատել մայրական մահացությունը և արագացնել առաջընթացը ԲԶՄՀ օրակարգի և Հազարամյակի զարգացման նպատակ 5-ի առումով, անքակտելիորեն շաղկապված են: ՄԱԲՀ-ն անդրադառնում է նաև երիտասարդության և կանանց կյանքի բարելավմանը՝ առաջ մղելով մարդու իրավունքները և գենդերային հավասարությունն ու նպաստելով բնակչության դինամիկայի ըմբռնմանը: Բնակչության դինամիկան, այդ թվում՝ աճի տեմպը, տարիքային կառուցվածքը, ծնելիությունը, մահացությունը և միգրացիան, ազդեցություն ունեն մարդկային, սոցիալական և տնտեսական առաջընթացի բոլոր առումների վրա: Իսկ սեռական և վերարտադրողական առողջությունն ու կանանց հզորացումը թե՛ ազդում, թե՛ ներազդվում են բնակչության միտումներից:
ՄԱԲՀ-ն Հայաստանում
ՄԱԲՀ-ն Հայաստանում իր աշխատանքները սկսել է 1999 թ.-ին` աջակցությունը կենտրոնացնելով հետևյալ երեք ոլորտներում. վերարտադրողական առողջություն և իրավունքներ, բնակչության և զարգացման ռազմավարություններ ու գենդերային հավասարություն: ՄԱԲՀ-ն հատկապես մեծ տեղ է հատկացնում երիտասարդների վերարտադրողական առողջության խնդիրներին՝ այդ ուղղությամբ աշխատելով Հայաստանի երիտասարդ հավասարակից ուսուցանողների (Y-PEER) ցանցի օգնությամբ: ՄԱԲՀ-ի հիմնական գործընկերներն են ՀՀ կառավարության նախարարությունները, Ազգային ժողովը, Ազգային վիճակագրական ծառայությունը, բժշկական և կրթական հաստատությունները, հավատքահեն և քաղաքացիական հասարակության (այդ թվում՝ մշակութային և երիտասարդական) կազմակերպությունները և դոնոր համայնքը` ներառյալ ՄԱԿ-ի այլ գործակալությունները, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԵԱՀԿ-ն, Բրիտանական խորհուրդը, «Ուորլդ Վիժըն» կազմակերպությունը և այլք:
Հայաստանում ՄԱԲՀ-ի հիմնական ձեռքբերումները ներառում են.
2010-2015 թթ.-ին նախատեսվող արդյունքները
2010-2015 թթ. ընթացքում, հիմնվելով Հայաստանի համար 2009 թ.-ին հաստատված նոր ծրագրային շրջափուլի վրա, ՄԱԲՀ-ն կաշխատի ապահովել հետևյալ հիմնական արդյունքները.
– ընդունված քաղաքականություններ և օրենսդրություն՝ ուղղված խոցելի խմբերի համար վերարտադրողական առողջության բարձրորակ ծառայությունների և պարագաների հասանելիության մեծացմանը.
– բուժծառայություններ մատուցողների հզորացված կարողություններ՝ մատուցելու սեռական և վերարտադրողական առողջության ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բարձրորակ ծառայություններ.
– կանանց, երիտասարդության և դեռահասների շրջանում վերարտադրողական առողջության և ընտանիքի պլանավորման ծառայությունների վերաբերյալ աճած տեղեկացվածություն և դրանց հանդեպ մեծացած պահանջարկ:
– սեռատարիքային տարբերակմամբ սոցիալ-տնտեսական տվյալների հավաքագրման, վերլուծության և կառավարման համար հզորացված ազգային կարողություններ.
– պետական կառույցների հզորացված կարողություններ սոցիալական քաղաքականություններ և ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
– ազգային և տեղական մակարդակներում կառույցների հզորացված կարողություններ՝ գենդերային հավասարության, կանանց հզորացման, ինչպես նաև գենդերային բռնության դեմ պայքարի համար.
– բնակչության ավելացած իրազեկություն և գիտելիքներ գենդերային հարցերի, գենդերային բռնության, սեռական և վերարտադրողական իրավունքների մասին:
ՀԱՍՑԵ`
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 34 16,
(374 91) 54 34 17
Ֆաքս` (374 10) 54 38 11
Էլ-փոստ: manukyan@unfpa.org
URL: http://www.unfpa.org
http://www.un.am
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ