![]() |
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ) Գործադիր ներկայացուցչի տեղակալ Հեռ. (37410) 56 60 73 (114) Ֆաքս. (37410) 54 38 11 Էլ. փոստ. hayrapetyan@unfpa.org |
2005թ. փետրվարին պրն. Հայրապետյանը ստանձնեց Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Իր նախկին պաշտոնում նա զբաղեցրել է Սփյուռքի կողմից հիմնված Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի (AIPRG) գործադիր տնօրենի պաշտոնը: Նա աշխատել է նաև որպես World Vision -ի կողմից իրականացված Հայաստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի կանխարգելման գլոբալ հիմնադրամ ծրագրի առաջին խմբի ղեկավար: Պրն. Հայրապետյանը ներգրավված է եղել նաև Հայաստանում գործող բազմաթիվ դոնոր կազմակերպությունների` ներառյալ Եվրամիության ԱՊՀ երկրների տեխնիկական աջակցության ծրագրի, Միացյալ Նահանգների դեսպանատան, ինչպես նաև Համաշխարհային բանկի զարգացման մի շարք ծրագրերում` զաղեցնելով ղեկավարի և խորհրդատուի պաշտոններ: Նրա աշխատանքային փորձը ներառում է ղեկավարման տարբեր պաշտոններ ինչպես պետական մարմիններում, այնպես էլ մասնավոր հատվածում: Պրն. Հայրապետյանն ունի Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքական տնտեսագետի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագետի մագիստրոսի կոչումներ, ինչպես նաև ՙԱվագ կառավարման անդամի՚ որակավորում Հարվարդի համալսարանից: Բացի մայրենի լեզվից` հայերենից, տիրապետում է նաև անգլեներն և ռուսերեն լեզուներին:
Հեղինակային իրավունքը©ՄԱԿ-ի, 2014թ.
Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ