Քրիստոֆ Բիերվիրթ



ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (ՄԱՓԳՀ)
Ներկայացուցիչ
Հեռ: (37410) 58 48 92
Ֆաքս: (37410) 54 59 35
Էլ-փոստ: armye@unhcr.org

Պարոն Քրիստոֆ Բիերվիրթը նշանակվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար ս.թ. 2013թ.-ի սեպտեմբերի 1-ին:        

  Իր երիտասարդության տարիները Ֆրանկֆուրտ/Մեյնում անցկացնելուց հետո պարոն Բիերվիրթը ուսանել է իրավագիտություն, պատմություն և քաղաքագիտություն Ֆրանկֆուրտում Գյոթեի և Ռեգենսբուրգի համալսարաններում, ինչպես նաև և Կոլորադոյի համալսարանում, ԱՄՆ Բուոլդեր քաղաքում:

 1982թ. ուսումը ավարտելուց և Առաջին դասի իրավաբան աշխատելու որակավորման պետական քննությունը հանձնելուց հետո, նա Իրավագիտության հետդիպլոմային դասընթացներ անցավ Ռեգենսբուրգում և Սպեյերում (Գերմանիա), Էդմոնտոնում (Կանադա): 1986թ. Հանձնում է Երկրորդ դասի իրավաբան աշխատելու որակավորման պետական քննությունը՝ ստանալով դատավոր աշխատելու իրավունք:

 Մինչ Հայաստան ժամանելը, Պարոն Բիերվիրթը Վրաստանում հանդես է եկել որպես պաշտպանության գծով ավագ պատասխանատու, ապա՝ որպես ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ: Նա պատասխանատու էր Վրաստանում տեղահանված անձանց  պատշաճ պաշտպանության զարգացման ուղղությամբ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից խորհրդատվության տրամադրման համար, ներառյալ՝ ներքին տեղահանվածների գործողության պլանի ծրագրավորման և փախստականի և հումանիտար կարգավիճակի վերբերյալ նոր օրենքների նախագծման համար:

2008թ. օգոստոսի հակամարտության ընթացքում և դրանից հետո պարոն Բիերվիրթը հանդես է եկել նաև որպես ՄԱՓԳՀ հումանիտար օգնության գործառնությունների ղեկավար: Ավելին, նա ՄԱԿ ՓԳՀ-ի մասնակիցներից մեկն էր Ժնևյան միջազգային խորհրդակցություններում, որը միավորում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին՝ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո:     

 2003-2007թթ. պարոն Բիերվիրթը աշխատել է Ժնևում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի գլխավոր գրասենյակի Միջազգային պաշտպանության բաժնում՝ որպես ավագ համակարգող պատասխանատու (Մարդու իրավունքների գծով), որտեղ նաև նորաստեղծ Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել է ՄԱԿ ՓԳՀ-ն, ինչպես նաև ծառայել որպես ծրագրերի համակարգող ՄԱԿ ՓԳՀ-ի և մարդու իրավունքների միջազգային պայմանագրային մարմինների միջև:

 Իր կարիերայի սկզբում պարոն Բիերվիրթը ծառայել է որպես Արևելյան Եվրոպայում                                      փախստականների իրավունքների դասընթացների համակարգող և Ուկրաինայում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցչությունում (Կիև) պաշտպանության գծով պատասխանատու, որտեղ նա ներգրավված էր Ուկրաինայի ապաստանանային համակարգի բարելավման, ինչպես նաև նախկինում արտաքսված վերադարձող անձանց (օր. Ղրիմի թաթարների) շրջանում ապաքաքացիության կանխման և նվազեցման ուղղությամբ մեխանիզմերի մշակման մեջ: Պարոն Բիերվիրթը ՄԱԿ ՓԳՀ-ում իր կարիերան սկսել է որպես իրավախորհրդատու, ապա ուսումնական ծրագրերի պատասխանատու Գերմանիայի Բոնն և Զինռդորֆ քաղաքներում: Ավելի վաղ պրն. Բիերվիրթը զբաղվել է դասախոսական և հետազոտական աշխատանքով Ռեգենսբուրգի համալսարանում:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ