ՄԱԱԶԿ

 

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության

Մանդատը

Հիմնադրվելով 1966 թ., և որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն ճանաչվելով 1985 թ.` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ/UNIDO) զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում իր ջանքերն ուղղում է կայուն արդյունաբերական զարգացմանը և մասնավոր սեկտորի օժանդակությամբ այդ երկրներում աղքատության կրճատմանը:
 

ՄԱԱԶԿ-ի hայաստանյան գրասենյակը

ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005 թ. մայիսին` ի թիվս աշխարհով մեկ ստեղծված այլ 15 գրասենյակների, որոնք բացվել են UNIDO-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` նպատակ ունենալով համատեղ ջանքերով օժանդակելու մասնավոր սեկտորին և իրականացնելու երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ ծրագրեր: Սակայն UNIDO-ն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես` ՀՀ Էկոնոմիկայի և Բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի բացումից ավելի վաղ` ձևավորելով և իրականացնելով. «1999-2003 թթ. Հայաստանի բազմաոլորտային ծրագիր» նախագիծը, որտեղ ընդգրկված էին ներդրումների խթանման և տեխնոլոգիաների ներդրման, որակի և ստանդարտացման ապահովման, չափման և համապատասխանության գնահատման, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման և առավել մաքուր արտադրության ոլորտները: 2008թ. կատարվել է երկրի արդյունաբերական զարգացման կարիքների գնահատում ու վերլուծություն  և UNIDO-ի տեխնիկական աջակցությունը պահանջող առաջնահերթ ոլորտների որոշում` ուղղված Հայաստանում կայուն արդյունաբերական զարգացմանը:

Ներկայիս գործունեությունը

2010-2015 թթ. համար UNIDO-ն նախատեսում է իրականացնել տեխնիկական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ՓՄՁ զարգացմանը, ներդրումների և արտահանման խթանմանը, առևտրի ոլորտում կարողությունների ստեղծմանը, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների փոխանցմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացմանը, վտանգավոր թափոնների կառավարմանն ու օզոնային շերտի պահպանմանը, ինչպես նաև նշված ոլորտներում երկրի կարողությունների ստեղծմանն ու զարգացմանը:

ՓՄՁ-ի և սկսնակ գործարարության զարգացում


Ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամμ և Մարդկային անվտանգության ՄԱԿ-ի հիմնադրամի միջոցով ՄԱԱԶԿ-ն իրակացնում է սկսնակ ձեռներեցների օժանդակության ծրագիր Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի Գեղամասար, Ծափաթաղ, Փամբակ և Քասախ համայնքներում, որն իր մեջ ներառում է 200 անձանց վերապատրաստում ձեռներեցության և գործարարության կառավարման ոլորտում, բիզնես ծրագրերի կազմում, նպաստավոր պայմաններով վարկեր ստանալու հնարավորության տրամադրում, դրանով իսկ աջակցելով ընտրված համայնքների խոցելի ընտանիքների տնտեսական գործունեության զարգացմանը և համայնքային կյանքում նրանց ակտիվ մասնակցությանը:

Առևտրի ոլորտում կարողությունների ստեղծում

UNIDO-ն իր աջակցությունն է ցուցաբերում Զարգացման հայկական գործակալությանը (ԶՀԳ) վերջինիս ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու գործում, օժանդակում է Հայաստանի և Բելգիայի Վալոնիա մարզի գործարարների միջև կապերի ձևավորմանը` հայտնաբերելով և գնահատելով գործարար հնարավորությունները և զարգացնելով ներդրումային նախագծերի փաթեթները:Միևնույն ժամանակ Վալոնիայի ձեռնարկատերերը կարող են օգուտ քաղել ծրագրից, քանզի այն հեշտացնում է նրանց մուտքը դեպի ԱՊՀ երկրների նոր շուկաներ, ինչպես նաև ընդլայնում է տեխնոլոգիաների և սարքավորումների արտահանման հնարավորությունները:

«ԵվրԱզԷս-ի անդամ երկրներում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության ներդրումների և տեխնոլոգիաների խրախուսման գրասենյակների ցանցի ստեղծում»ծրագրի շրջանակներում, ՄԱԱԶԿ-ն կաջակցի Հայաստանին, որպես ԵվրԱզԷս-ում դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր, բարելավելու ներդրումային միջավայրը, հեշտացնելու տեխնոլոգիաների փոխանցումը` գլոբալ ներդրումային շուկաներ լավագույս ինտեգրվելու նպատակով:

Առավել մաքուր արտադրություն


UNIDO-ն նպաստում է երկրում առավել մաքուր արտադրությունների զարգացմանը և կիրառմանը հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում: Հայաստանն արդեն իսկ ստացել է օժանդակություն ՄԱԱԶԿ-ից «Առավել մաքուր արտադրության ներդնում»  ազգային ծրագրի շրջանակներում և սկսել է արտադրությունների կառավարման գործընթացներում «ՙԱռավել մաքուր արտադրություն» մեթոդոլոգիայի տարածումը: Առաջին փուլը հետաքրքրություն առաջացրեց ընտրված առաջնային ճյուղերը ներկայացնող ընկերությունների շրջանում:Նախատեսվում է ծրագիրն իրականացնել երկրորդ փուլով,ավելացնելով միջամտությունը երեք առաջնային արդյունաμերական ճյուղերում, ընդգրկելով նաև ՓՄՁ-երը:

Վերականգնվող Էներգետիկա

Ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամբ և Մարդկային անվտանգության ՄԱԿ-ի հիմնադրամի միջոցով UNIDO-ն աջակցում է ընտրված համայնքների խոցելի ընտանիքներին` տեղադրելով կենսագազի ստացման սարքավորումներ և տրամադրելով տեխնիկական աջակցություն դրանց շահագործման համար: Ծրագիրը դրանով իսկ համայնքներին ծանոթացնում է այլընտրանքային էներգիայի տեսակներին և դրանք հասանելի դարձնում հեռավոր շրջաններում:

Աջակցություն «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿԱՕ) մասին» Ստոկհոլմյան կոնվենցիայի կիրառմանը


Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող ծրագիրը սկսվել է 2009 թ. և ուղղված է օժանդակելու ՀՀ Բնապահպանության նախարարությանը` ստեղծելու անհրաժեշտ կարողություններ` պոլիքլորինացված բիոֆենիլի (ՊԲ) հայտնաբերմանը, պիտակավորմանը և էկոլոգիապես համահունչ հեռացմանը, դրանց պահպանման ու ոչնչացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագրերը իրականացնելու, ինչպես նաև պոլիքլորինացված բիոֆենիլի (ՊԲ) Էկոլոգիապես համահունչ կառավարումը (ԷՀԿ) կարգավորող օրենսդրությունը մշակելու և բարելավելու ուղղությամբ: Սույնի կենսագործման պարագայում, Հայաստանը առավել արդյունավետ կիրականացնի իր պարտավորությունները Ստոկհոլմյան կոնվենցիայի նկատմամբ` ՊԲ պարունակող սարքավորումների շահագործումը դադարեցնելու և ՊԲ թափոնները հեռացնելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:

Աջակցություն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կիրառմանը

2009 թ. մարտի 57-րդ նստաշրջանին, Մոնրեալի Արձանագրության ֆինանսական մեխանիզմ հանդիսացող Բազմակողմանի հիմնադրամի գործադիր կոմիտեն հաստատեց Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը, որը կնպաստի Օզոնի ազգային կենտրոնի զարգացմանը և իր գործառույթների արդյունավետ իրականացմանը, այդ թվում` Օզոնային շերտը քայքայող նյութերի այլընտրանքային տեխնոլոգիաների ներդնում, օզոնային շերտը քայքայող նյութերի, նրանց ներմուծման, արտահանման և արտադրության մասին տեղեկատվության հավաքման հուսալի համակարգի ստեղծում, ոլորտի հարցերի շուրջ հասարակության լայն շերտերի իրազեկում: 

ՀԱՍՑԵ`


ՄԱԿ-ի Արդյունաբերական
զարգացման կազմակերպության
հայաստանյան գրասենյակ
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 54 46 67
Էլ. փոստ` a.simonyan@unido.org
URL:        http://www.unido.org
              http://www.un.am

 

Կցված նկարներ

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ