ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

 

Բրեդլի Բուզետտո

ՄԱԿ-ի մշտական համակարգող
Հեռ: (37460) 53 00 00
Էլ փոստ: registry.am@undp.org

Բրեդլի Բուզետոն (ԱՄՆ) Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2013 թ. փետրվարի 17-ին:  

Նախքան այս նշանակումը Բրեդլին աշխատել է որպես Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Թերսնման կանխարգելման գլոբալ նախաձեռնության ղեկավար (2012-2013): 2009-2012 թթ. ղեկավար պաշտոն է զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում «Վելքոմ թրասթ» (Wellcome Trust)  հիմնադրամում՝ պատասխանատու լինելով միջազգային գործառնությունների և կառավարման համար: 1997-2009 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊՀԾ շրջանակներում, մասնավորապես՝ 2005-2009 թթ.՝ Ինդոնեզիայում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2008 թ. օգոստոս - 2009 թ. հունվար ամիսներին՝ Կամբոջայում որպես տնօրեն և ներկայացուցիչ, 2003-2005 թթ.՝ գործադիր տնօրենի գրասենյակում որպես գործարար գործընթացների վերանախագծման նախաձեռնության ղեկավար, 1998-2002 թթ.՝ որպես արտակարգ իրավիճակների ծրագրավորման խմբի ղեկավար, 1997-1998 թթ.՝ վերլուծական բաժնի ղեկավար Բաղդադում (Իրաք): 1996 թ. Բրեդլին զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյում կառավարման խորհրդատվական ընկերության ավագ վերլուծաբանի պաշտոնը: 1994-1996 թթ. եղել է ՊՀԾ հանրային տեղեկատվության և համակարգման բաժնի աշխատակից նախկին Հարավսլավիայում և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF/ ՄԱՄՀ) տեղեկատվության գծով պատասխանատու Բոսնիա-Հերցեգովինայում: Բրեդլի Բուզետոն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1994 թ.՝ «Ուելս Ֆարգո» (Wells Fargo) բանկի Սան Ֆրանցիսկոյում գտնվող կենտրոնական գրասենյակում՝ որպես ծրագրերի ղեկավար: Բրեդլին ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի փիլիսոփայության բակալավրի և մագիստրոսի աստիճան ունի՝ միջազգային հարաբերությունների մասնագիտացմամբ, և պարգևատրվել է հումանիտար գիտությունների ասպարեզում գերազանցության դիպլոմով:

 

 

ՄԱԿ-ի մշտական համակարգողները 1992 թվականից ի վեր

 

 Դաֆինա Գեռչևա
2009-2012թթ., Բուլղարիա

Կոնսուելո Վիդալ
2005 - 2009թթ., Պերու
 

Լիս Գրանդե
2003-2005թթ., ԱՄՆ

Կատիցա Չեկալովիչ
1996-2001թթ., Չիլի
 

Ժոել Բուտրու
2001-2003թթ., Ֆրանսիա

Ժան-Մարի Լորժե
1995-1996թթ., Բելգիա
 

Բոյկո Տարաբանով
1994-1995թթ., Բուլղարիա

Թելմա Օ’Կոն-Սալարզանո
1992-1994թթ., Նիկարագուա

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ