ՄԱԿ-ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

 

Մանդատը

Մշտական համակարգողի գրասենյակն իր մեջ ներառում է ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպությունները` զբաղվելով  գործառնություններով երկրի մակարդակով, անկախ իրենց մշտական ներկայությունից: Մշտական համակարգողի գրասենյակը աջակցում է ՄԱԿ-ի համակարգի գործունեությանն ազգային սեփականության, ծրագրերի և առաջնայնությունների զարգացման շրջանակներում` բարելավելու ՄԱԿ-ի ընդհանուր ներդրումների արդյունավետությունը և համակարգելու աջակցությունը զարգացմանն այլ աղբյուրների հետ: Մշտական համակարգողի ինստիտուտը փորձում է միավորել ՄԱԿ-ի տարբեր գործակալությունները` բարելավելու գործառնությունը տվյալ երկրի շրջանակներում:

Դերը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողը տվյալ երկրում Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված ներկայացուցիչն է, ում նպատակն է համախմբել տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ՄԱԿ-ի գործակալություններն, հիմնադրամներն ու ծրագրերը` ուղղված գործառնությունների բարելավմանը այդ երկրի շրջանակներում: Սերտորեն համագործակցելով ազգային կառավարությունների հետ` մշտական համակարգողը հանդես է գալիս որպես ՄԱԿ-ի շահերի և մանդատի պաշտպան` ստանալով աջակցություն և ցուցումներ ամբողջ ՄԱԿ-ի ընտանիքից:

Մշտական համակարգողը, արձագանքելով ազգային կարիքներին և առաջնայնություններին, համալիր հետևողական գործունեությամբ աջակցում է կառավարության ջանքերին  ուղղված ռազմավարությունների և ծրագրերի իրականացմանն ու հսկողությանը: Համաձայնեցված աջակցություն տրամադրելով`մշտական համակարգողն աջակցում է համաշխարհային համաժողովների արդյունքներին, աղքատության նվազեցմանը, ոլորտային ռազմավարությունների մշակմանը և համատեղ ծրագրային գործիքների իրացմանը: Մշտական համակարգողը կենտրոնական դեր է խաղում երկրի մակարդակով ՄԱԿ-ի զարգացման գործառնությունների համակարգման գործում, այդ թվում համալիր կամ համակարգման խնդիրներ ունեցող զարգացող երկրներում, որպեսզի բարելավի ՄԱԿ-ի արձագանքը ազգային գերակայություններին: Այսպիսով, մշտական համակարգողը գործում է անկողմնակալ, մշտական համակարգողի համակարգի անունից որպես ամբողջություն:

Գործառույթները

Մշտական համակարգողն իր վրա է կրում ՄԱԿ-ի համակարգի զարգացման համար օպերատիվ գործունեության պատասխանատվությունը: Նա մասնավորապես լիազորված է`(1) կառավարությանը զեկուցել ՄԱԿ-ի երկրի թիմի արդյունքները, (2)  հասնել մշտական համակարգողի կողմից համաձայնեցված արդյունքների` հիմնվելով ՄԱԿ-ի երկրի թիմի աշխատանքային պլանի վրա, (3) իրականացնել ցուցումներ մշտական համակարգողի և ՄԱԿ-ի երկրի թիմի աշխատանքային հարաբերություններում

Մշտական համակարգողն իրավասու է արդյունավետ կերպով իրականացնել ՄԱԿ-ի երկրի թիմի ղեկավարի դերը: Նա`

  • պատասխանատու է ՄԱԿ-ի համակարգին գլոբալ մակարդակով,
  • լիազորված է իրականացնել կենտրոնացված ռազմավարական ծրագիր, որն ուղղված է ՄԱԿ-ի համակարգի տարբեր կառույցների զարգացմանը: Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի անդամ երկրների թիմերի հետ նպատակաուղղված աշխատանքի միջոցով,
  • ուղղորդում և աջակցում է ՄԱԿ-ի երկրի թիմի բոլոր անդամներին` մշակելով նպաստավոր ուղիներ արդյունավետ կառավարելու և համակարգելու մի շարք գործակալությունների հատուկ դերը, այդ թվում` ՄԱԿ-ի անդամ պետությունների թիմերի oրակարգի և աշխատանքային պլանի համատեքստում գործող առաջատար դերը,
  • նպաստում է ՄԱԿ-ի համակարգի ռեսուրսների համախմբմանը` լրացնելու այն բոլոր բացթողումները, որոնք կարող են ի հայտ գալ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրում կամ ցանկացած այլ ծրագրում, որ կարող է գոյություն ունենալ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի տարեկան հաշվետվությունները

Մշտական համակարգողի տարեկան հաշվետվությունը (ՄՀՏՀ) ՄԱԿ-ի գործառնության հաշվետվության և արդյունքների ամփոփման ամենակարևոր տարրերից մեկն է: ՄՀՏՀ-ն հնարավորություն է ընձեռում ՄԱԿ-ի անդամ երկրների թիմերին, մշտական համակարգողի անմիջական ղեկավարության ներքո, վերանայել իրենց համատեղ արդյունքներն ի աջակցություն ազգային զարգացման ծրագրերի և գերակայությունների, փորձը փոխանակել, փոխանցել համակարգման և ընդհանուր ծրագրավորման դասերից քաղած գիտելիքները, բարելավել իրենց պլանավորման գործընթացը և բացահայտել կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանային տնօրենների թիմերի կողմից անհրաժեշտ աջակցությունը:

2010 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

2009 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

2008 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

2007 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

2006 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

2005 թ. աշխատանքային ծրագրի արդյունքները (pdf)

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ