ՄԱԿ-ի ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

 

ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի մեծ մասը ըստ էության գործադիր ուժ չունեն: Որոշ երկրներում այս պայմանագրերը գերակայություն ունեն ներպետական օրենսդրության նկատմամբ, շատ երկրներում էլ պայմանագրերին տրվում է սահմանադրության կարգավիճակ, իսկ մի շարք երկրներում տվյալ պայմանագրի միայն որոշ դրույթներ են արտացոլվում ներպետական օրենսդրության մեջ:

1992թ. անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցությունից հետո, ստորագրելով և վավերացնելով միջազգային իրավունքի մի շարք պայմանագրեր, դաշնագրեր և կոնվենցիաներ` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն միջազգային այդ փաստաթղթերից բխող պարտավորությունների նկատմամբ հարգանքը: ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան "բոլոր անդամները բարեխղճորեն կատարում են սույն կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները, որպեսզի ապահովեն իրենց համար անդամությունից բխող իրավունքներն ու առավելությունները" (ՄԱԿ-ի Կանոնադրություն, հոդված 2, կետ 2):

Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն արտահայտում է այս միտքը 6-րդ հոդվածում այսպես. "Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացնելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են":

Ստորև կարող եք գտնել ՄԱԿ-ի պայմանագրերի թեմատիկ բաժանումը (ըստ ՄԱԿ-ի պայմանագրերի պաշտոնական դասակարգման), որոնց անդամակցում է Հայաստանը: Յուրաքանչյուր թեմատիկ հղում պարունակում է համապատասխան ոլորտի ՄԱԿ-ի փաստաթղթերի ցանկը, տեղեկություն նրանց կարգավիճակի մասին, Հայաստանի ստորագրման, վավերացման կամ միանալու թվականը, ինչպես նաև  պայմանագրի ամբողջական տեքստի հղումը:

I.

   

ՄԱԿ-ի կանոնադրություն և արդարադատության միջազգային դատարանի կանոնադրություն

II.

   

Արտոնությունների և անձեռնամխելիություն, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ

III.     Մարդու իրավունքներ

IV.

   

Փախստականներ և քաղաքացիություն չունեցող անձինք

V.

   

Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր

VI.

   

Առողջություն

VII.

   

Միջազգային առևտուր և զարգացում

VIII

   

Տրանսպորտ և հաղորդակցության ուղիներ

IX.

   

Կրթական և մշակութային խնդիրներ

X.     Կանանց կարգավիճակ

XI.

   

Քրեական խնդիրներ

XII.

   

Ծովային իրավունք

XIII.

   

Առևտրային միջնորդություն

XIV.

   

Դաշնագրային իրավունք

XV.

    Հեռահաղորդակցություն

XVI.

   

Զինաթափում

XVII.

   

Շրջակա միջավայր

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ