Թաթուլ Հակոբյան


 


Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
Գրասենյակի ղեկավար
Հեռ. (37410) 51 20 04
Ֆաքս. (37410) 51 20 13
Էլ. փոստ. whoarm@euro.who.int

Թաթուլ Հակոբյանը նշանակվել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար 2013 թ.  ապրիլի 2-ին:

Նախքան այս նշանակումը վերջին երեք տարիների ընթացքում նա ուղղակիորեն նպաստել է տարածաշրջանում ԱՀԿ գործառնություններին՝ որպես Եվրոպական տարածաշրջանի ազգային գրասենյակների գնահատման աշխատախմբի ղեկավար, և որպես աշխատակազմի անդամ ու հանրային առողջության փորձառու պաշտոնյա՝ իր ներդրումն է ունեցել տարածաշրջանում հանրային առողջության ներուժի և ծառայությունների ընդլայնմանը: Թաթուլ Հակոբյանը մեծ փորձ ունի ՀՀ առողջապահական համակարգում, զանազան հասարակական, մասնավոր, կառավարական, ոչ-կառավարական և միջազգային կազմակերպություններում: 1998-2010 թթ. ընթացքում պրն. Հակոբյանի աշխատանքային արահետը ավագ մասնագետից տարավ դեպի ՀՀ Առողջապահության փոխնախարարի պաշտոնը (2002- 2010): Որպես հանրային առողջապահության փորձագետ նա համագործակցել է մի շարք համաշխարհային կազմակերպությունների հետ. 2007-2010 նա եղել է GAVI Alliance Board-ի անդամ՝ ներկայացնելով զարգացող երկրները:

Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը 1985 թ.՝ Թաթուլ Հակոբյանը նաև ունի Բիզնեսի կառավարման և Հանրային առողջության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից, ինչպես նաև որակավորումներ՝ առողջապահության քաղաքականության և կառավարման ոլորտում:

Վեբկայք մշակողը` Բրոնկովեյ